Հայաստանում կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է գրանցվել. կա 6 մահ
Հայաստանում այսօր՝ հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 736 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 24 645 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 109 173 վերչջին մեկ օրում 2065 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10 964 պացիենտ, ավելացել է` 519-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 13 116 անձ` վերջին մեկ օրում 205 անձ:
Ընդհանուր առմամբ, 427 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):