211652_close_icon
views-count10222 դիտում article-date 11:01 25-06-2020

Կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ է գրանցվել՝ 771 նոր դեպք. ունենք 12 մահ, որից 1-ը այլ հիվանդությունից

Հայաստանում հունիսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 771 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 22488 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 102 736 (մեկ օրում արվել է 2336 թեստավորում): Փաստացի այս պահին բուժվում է 10625 (ավելացել է 221-ով)։ Վերջին տվյալներով ապաքինվել է 11335 անձ` վերջին մեկ օրում 538 անձ: Ընդհանուր առմամբ, 397 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով): Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 131 է:

Նմանատիպ նյութեր