Ավստրալիայում շախմատը ռասիստական մարզաձև են համարել, քանի որ առաջին քայլի իրավունքը սպիտակներինն է
Ավստրալիայի ռադիոհեռարձակման ABC կորպորացիայի Սիդնեյի մասնաճյուղը շախմատը համարել է ռասիստական մարզաձև, քանի որ կանոններով սպիտակ խաղաքարերը միշտ առաջինն են քայլ անում և առավելություն ունեն սևերի նկատմամբ, և դա ռասայական խտրականության դրսևորում է:
Ավստրալիացի շախմատիստ Ջոն Ադամսը հրաժարվել է ABC-ին մեկնաբանություններ տալ խաղի ռասիստական ենթատեքստի մասին, գերադասելով այդ մասին քննարկում սկսել թվիթերի իր էջում:
«Չեմ հասկանում, թե ուր են գնում հարկատուների փողերը», գրել է Ադամսը՝ ակնարկելով, որ ABC-ն պետական ռադիոընկերություն է:
Ադամսին իր զորակցությունն է հայտնել աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը. «Եթե մտահոգված եք, որ շախմատը ռասիստական մարզաձև է, խնդրեմ, կարող եք գո խաղալ. այնտեղ առաջինը սևերն են քայլ կատարում: Ավելի լավ է այդպես անեմ, քանի հիմարի կարգավիճակում հայտնվեք ու նման թեմաների վրա փող ծախսեք», նշել է Կասպարովը:
Թեմայի վերաբերյալ սոցցանցերում օգտատերերը բազմաթիվ ծաղրական մեկնաբանություններ են անում: Մասնավորապես, սեռական փոքրամասնությունների պահանջները բավարարելու համար նրանք առաջարկել են արքան անվանել «Նորին գերազանցություն N1», իսկ թագուհին՝ «Նորին գերազանցություն N2»: