Սամբոն պաշտոնապես դարձավ օլիմպիական մարզաձև
Սամբո մարզաձևն ընդգրկվել է Օլիմպիական ընտանիք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:
Փոխնախարարը նամակ է ստացել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, որը հարապարակել է վերոնշյալ նամակի լուսանկարը:
Նշենք, որ մարզաձևը ձևավորվել է ԽՍՀՄ-ում` 1930-ական թվականներին և ռուսերեն վերծանվում է որպես «самозащита без оружия»: