211652_close_icon
views-count2950 դիտում article-date 18:00 26-06-2020

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 23 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով. ․ Իրավաբանական բաժին-1 ․ Ավան և Նոր Նորքի բաժին-2, ․ Արաբկիր և Քանաքեռ- Զեյթունի բաժին-2, ․ Շենգավիթի բաժին -1, ․ Պետբյուջեի օգտին բռնագանձումների բաժին-3, ․ Սյունիքի մարզի Սիսիանի բաժանմունք-1: «Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը: Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում: Վերջիններս գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են»,- ասվում է ծառայության տարածած հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր