211652_close_icon
views-count8650 դիտում article-date 11:24 19-06-2018

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ

Երեկ՝ հունիսի 18-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի առաջին աշխատանքային հանդիպումը Ծառայության ղեկավար կազմի հետ: Խորհրդակցությանմեկնարկին, նախքան սահմանված ընթացակարգով քննարկվելիք հարցերին անդրադառնալը, Հակոբ Հակոբյանը Ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակված ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանին, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանին և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, շնորհակալություն է հայտնել արդեն նախկին տեղակալ Գագիկ Միրիջանյանին՝Ծառայությունում երկարամյա, պատասխանատու աշխատանքի համար: Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը,անդրադառնալով նոր ձևավորված ՀՀ կառավարության գործունեությանը, որն իր առջև երկրում էական բարեփոխումներ կատարելու խնդիր է դրել, նշեց, որ Հարկադիր կատարման ծառայությունը պետք է ունենա իր կարևորագույն դերն ու նշանակությունը որդեգրած այդ քաղաքականության մեջ, ևԾառայությունը պետք է աշխատի այնպես, որ կարճ ժամանակում արդյունքը տեսանելիլինի քաղաքացիների համար: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության առջև դրված առաջնահերթ խնդիրներից է համարում կատարողական վարույթների քանակի էական կրճատումը և դրանց որակի բարձրացումը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է օրենքով սահմանված կարգով բաց, թափանցիկ աշխատանքը:Հակոբ Հակոբյանը խիստ ուշադրություն է հրավիրել Ծառայությունում գործող թեժ գծի օպերատիվ արձագանքին՝ ընդգծելով դրա աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հատուկ ուշադրություն է հրավիրել աշխատանքային կարգապահության, այդ թվում՝ հարկադիր կատարողների համազգեստի կրմանև այլ աշխատանքային ընթացիկ գործունեության վրա: Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. Հարկադիր կատարողը, Հարկադիր կատարման ծառայությունը շատ լուրջ պատասխանատվություն են կրում մեր երկրի, կառավարության և ժողովրդի առջև: Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի Ծառայության գործունեության թափանցիկության շարունակական բարձրացմանը, որևէ բացասական երևույթի արգելմանն ու կոռուպցիոն որևէ ռիսկի բացառմանը: Հարկադիր կատարողի առաքելությունը արդարադատության վերջին փուլի ի կատար ածումն է, և մենք դա պետք է անենք սպայական բարձր պատասխանատվության զգացումով: Ծառայության՝ մինչ օրս արձանագրած հաջողությունները նոր երկրում և նոր պայմաններում առավել արագ են առաջընթաց արձանագրելու: Խորհրդակցության շրջանակում Հակոբ Հակոբյանը մի շարք հանձնարարականներ է տվելԾառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին և նշեցլ որ պատասխանատու ղեկավարները սեղմ ժամկետում պետք է զեկուցեն տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Եզրափակելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բարի ծառայություն է մաղթել բոլորին՝ հորդորելով միասնական հաղթահարել Ծառայության առջև դրված խնդիրները և իրենց գործունեությամբ նպաստել կառույցի հեղինակության շարունակական բարձրացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր