ԲԿՄԱ-ի խաղացողը Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկ է ստացել
ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտարարել է, որ իր հաճախորդը Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկ է ստացել, հայտնում է Armsport.am-ը:
«Նաիրը Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկ է ստացել, բայց այս պահին նա փորձում է ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի կազմում»,-Sport24-ի հետ զրույցում ասել է Կլյուևը:
21-ամյա ֆուտբոլիստն այս պահին ներկայացնում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականը: Խաղացել է նաև պատանեկան հավաքականների կազմում: