211652_close_icon
views-count4421 դիտում article-date 23:30 18-07-2020

Խորեն Բայրամյան. Հպարտ եմ, որ խաղալու եմ Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Բայրամյանը մեր հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին: Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․ «Ռոստով» (Ռուսաստան) - 2011-2013 «Ռոտոր» (Ռուսաստան) - 2013-2014 «Վոլգար» (Ռուսաստան) - 2014-2015 «Ռոստով» (Ռուսաստան) - 2015-2018 «Ռուբին» (Ռուսաստան) - 2018-2019 «Ռոստով» (Ռուսաստան) - 2019- մինչ այժմ Բայրամյանն իր առաջին տպավորություններով կիսվել է ՀՖՖ պաշտոնական կայքի հետ. «Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»:

Նմանատիպ նյութեր