211652_close_icon
views-count2613 դիտում article-date 14:51 11-08-2022

Կոնյակի խաղողի մեծ առաջարկ կա, պահանջարկը քիչ է, գինու սորտերի պարագայում քիչ առաջարկ կա, պահանջարկը շատ է. Փաշինյան

Խաղողի մթերման սեզոնի պրոբլեմները շատ դեպքերում կապված են նրա հետ, որ իրականում մեծ դիսբալանս գոյություն ունի։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչու է կառավարությունը խթանում խաղողի միայն գինու սորտերի այգետնկումը.

«Մենք վերջին շրջանում, երբ աշխատանքային քննարկումներ ենք ունենում, մեզ համար ակնհայտ է դառնում, որ շատ դեպքերում մթերման սեզոնի պրոբլեմները կապված են նրա հետ, որ իրականում մեծ դիսբալանս գոյություն ունի խաղողի արտադրության մեջ․ կոնյակի սորտերի շատ մեծ առաջարկ կա, եւ առաջարկի համեմատ՝ պահանջարկն էականորեն քիչ է, իսկ գինու սորտերի պարագայում քիչ առաջարկ կա, պահանջարկն էականորեն շատ է։ Եվ մենք հիմա որոշեցինք, որ այգետնկման ծրագրով խթանենք միայն եւ միայն գինու սորտերի այգետնկումը, ինչը շատ կարեւոր է եւ հեռանկարային ուղղություն է»,- ասաց նա։ 

Փաշինյանն արձագանքեց նաեւ խաղողագործների դժգոհություններին՝ ընդգծելով՝ գոյություն ունի շուկայական տրամաբանություն. «Տեսեք, ամեն տարի, երբ գյուղացիներն ասում են՝ վայ, խաղողի գինը ընկավ, դրա պատճառը, ես կուզեմ, որ մեր սիրելի գյուղացիներն իմանան՝ ինչն է։ Սրա համար եմ ասում, որ պրոբլեմ կա․ բերքը շատ է՝ պրոբլեմ է, բերքը քիչ է՝ պրոբլեմ է, որովհետեւ երբ որ բերքը շատ է, առաջարկը շատ է, գինը, շուկայական տրամաբանությամբ, ընկնում է»,- ասաց նա։

Նիկո Փաշինյանն ընդգծեց, որ խաղողի միայն գինու սորտերի այգետնկումը խթանելով՝ կառավարությունը կոնյակի արտադրությունը թերագնահատելու նպատակ չունի։

Նմանատիպ նյութեր