211652_close_icon
views-count2626 դիտում article-date 16:52 25-06-2020

Պեդրոն կարող է տեղափոխվել «Ռոմա»

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիի» հարձակվող Պեդրոն կդառնա իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ, ուր կտեղափոխվի ազատ խաղացողի կարգավիճակով: Այս մասին Թվիթերում կատարած գրառմամբ հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան: Աղբյուրի փոխանցմամբ, կողմերն արդեն համաձայնության են եկել: Պեդրոն հռոմեացիների հետ մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 3.5 մլն եվրո: Երեկ հայտնի էր դարձել, որ Պեդրոն «Չելսիի» հետ պայմանագիրը փաստացի կերկարաձգի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Այս մասին լոնդոնցիները պաշտոնական հայտարարություն տարածեցին: Ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն ԱՊԼ-ի 9 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, հայտնում է [url=https://armsport.am/2020/06/25/%d5%ba%d5%a5%d5%a4%d6%80%d5%b8%d5%b6-%d6%87-%d5%b4%d5%ad%d5%ab%d5%a9%d5%a1%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a4%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%ab%d5%b4%d5%a1%d5%af%d5%ab%d6%81%d5%b6/]Armsport.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր