211652_close_icon
views-count1014 դիտում article-date 22:16 13-02-2014

Պեդրոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի թիրախում

«Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրության շրջանակում, հայտնում է պորտուգալական A Bola պարբերականը: Անգլիական ակումբը մտադիր է Իսպանիայի հավաքականի խաղացողին ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածում: Նշվում է, որ իսպանացուն իրենց կազմերում ցանկանում են տեսնել նաև «Արսենալ»-ն ու «Լիվերպուլ»-ը: Ընթացիկ մրցաշրջանում Պեդրոն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 22 խաղ և խփել է 12 գոլ:

Նմանատիպ նյութեր