«Բարսելոնան» հաստատել է, որ Պեդրոն կարող է հեռանալ
«Բարսելոնան» հայտարարել է, որ թիմի հարձակվող Պեդրոն կարող է հեռանալ ակումբից:
«Ակումբի թույլատվությամբ Պեդրոն բաց է թողել վերջին մարզումը, քանի որ զբաղված է իր ապագայի հարցերով», նշված է կատալոնական ակումբի հայտարարության մեջ:
Նշենք, որ արդեն այսօր 28-ամյա հարձակվողը կարող է դառնալ «Չելսիի» ֆուտբոլիստը, ինչի համար լոնդոնյան ակումբը պատրաստ է վճարել 28 մլն եվրո: