211652_close_icon
views-count3932 դիտում article-date 14:56 25-06-2020

ԱԺ նախագահը հրապարակել է ՍԴ նախագահին և 3 դատավորի փոխարինելու Սահմանադրության փոփոխությունները

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական տեղեկագրում հրապարակել է խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրության փոփոխությունները: Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո կդադարեցվի ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնավարումը, իսկ ՍԴ նախագահը կշարունակի պաշտոնավարել, որպես Սահմանադրական դատարանի անդամ: Սահմանադրության փոփոխություններն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: ԳՈՎԱԶԴ00:30Իմանալ ավելին Ուժի մեջ մտնելուց հետո կդադարեցվի ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի (որը, ի դեպ, համարում է, որ 12 տարի ժամկետն իրեն չի վերաբերում), Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ:

Նմանատիպ նյութեր