211652_close_icon
views-count481 դիտում article-date 13:04 10-06-2026

Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք. Սրբուհի Գալյանը՝ Սահմանադրության տեքստի մասին

Երեկ քննարկում էինք, թե երբ կյանքի կոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նաև նախընտրական գործընթացի շրջանակում և երբ հրապարակենք Սահմանադրության տեքստը: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նա նշել է, որ կարծում է՝ առաջիկայում, գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքների հավաքագրումից, ամբողջացումից հետո ևս մեկ կամ երկու քննարկում կունենան, որից հետո կորոշեն՝ պատրա՞ստ են հրապարակելու Սահմանադրության տեքստը, թե՞ ոչ:

«Ես բազմիցս առիթ եմ ունեցել այս մասին խոսելու, ասել եմ՝ տեքստը պատրաստ չէ, որովհետև մեր մի շարք գործընկերներ չեն հասցրել դիտարկումներ ներկայացնել և հրապարակել կամ չհրապարակելը միանձնյա որոշում չէ: Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք»,-հավելել է Սրբուհի Գալյանը:

Նմանատիպ նյութեր