211652_close_icon
views-count44855 դիտում article-date 11:35 25-06-2020

Արտակարգ դեպք Երևանում. Հայաստանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկի 37-ամյա առաքիչը «պարանոցի բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանունթյան Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Հմայակ Ս-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է նաև, որ վերջինս ինքնասպանություն գործելու նպատակով տանը ածելիով վնասվածքներ է պատճառել պարանոցի հատվածում։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում է Հայաստանում գործող հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես առաքիչ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր