211652_close_icon
views-count1062 դիտում article-date 21:56 23-06-2020

«Յուվենտուսը» Արթուրի համար 80 մլն եվրո կվճարի «Բարսելոնային»

«Յուվենտուսը» համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ կիսապաշտպան Արտուր Ռամոսի տեղափոխության շուրջ, հայտնում է Armsport.am-ը: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 72,5 մլն ֆունտ (մոտ 80 մլն եվրո): Կիսապաշտպանի աշխատավարձը թուրինյան ակումբում տարեկան մոտ 5 մլն եվրո կկազմի: Նշվում է, որ կողմերին մնացել է միայն հենց Արտուրին համոզել փոխել ակումբը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ցանկանում է Արտուրին ներառել «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի գործարքում: Ի սկզբանե, կապտանռնագույնների կիսապաշտպանը չէր ցանկանում տեղափոխվել Իտալիա: Արտուրը «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Գրեմիոյից»: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանն Իսպանիայի առաջնության 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր