Չեմպիոնների լիգա. «Յուվենտուսը» ոչ մի շանս չտվեց «Բարսելոնային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի ոչ-ոքի` 0:0 խաղաց «Յուվենտուսի» հետ:
Աշխարհի լավագույն հարձակողական թիմն այդպես էլ անզոր գտնվեց աշխարհի լավագույն պաշտպանության դեմ: Երկու խաղերի ընթացքում կատալոնացիներն այդպես էլ ոչ մի գոլ չխփեցին, ինչն ինքնին արդեն արտառոց փաստ է:
Սակայն դրա հիմնական «մեղավորը» իտալական թիմի փայլուն ու բարձրակարգ խաղն էր` մեծն Բուֆոնի գլխավորությամբ: «Յուվենտուսի» պաշտպանների անթերի ու իդեալական աշխատանքի արդյունքում կատալոնացիները ընդամենը մեկ-երկու գոլային պահ ունեցան, ինչը շատ քիչ էր այս դիմակայությունում հաղթելու համար:
«Յուվենտուսն» առաջին խաղում հաղթել էր 3:0 հաշվով և արժանիորեն դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Մյուս խաղում «Մոնակոն» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Բորուսիային» և կշարունակի պայքարը ամենահեղինակավոր ակումբային տիտղոսի համար:
[b]Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
[/b]«Բարսելոնա» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:0
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 3:1
Կիլիան Մբապե, 3, Ռադամել Ֆալկաո, 17, Վալերի Ժերմեն, 81 – Մարկո Ռոյս, 48