«Յուվենտուսը» հրաժարվել է Պաուլո Դիբալային 80 մլն եվրոյով վաճառել «Բարսելոնային». տեսանյութ
«Յուվենտուսը» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը` արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի ձեռք բերման հարցով: Կատալոնական ակումբը խաղացողի համար առաջարկել էր 80 մլն եվրո:
Ընդ որում, «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան երկու անգամ է մերժել «Բարսելոնայի» առաջարկը: Չնայած դրան, «Բարսելոնան» և «Ռեալը» մտադիր են հետագայում Դիբալային ձեռք բերելու նոր փորձ անել:
Նշենք, որ երեկ Իտալիայի առաջնության «Յուվենտուս»-«Ռոմա» հանդիպմանը (1:0) մարզադաշտում են եղել «Բարսելոնայի» ներկայացուցիչները, որոնք հատուկ հանդիպմանը ներկա են եղել Դիբալայի համար: Ի դեպ, հենց Դիբալան էլ դարձավ միակ գոլի հեղինակը:
Հիշեցնենք, որ 22-ամյա հարձակվողը 2015թ. ամռանը 35 միլիոն եվրոյով «Պալերմոյից» տեղափոխվեց «Յուվենտուս»: