211652_close_icon
views-count894 դիտում article-date 14:34 23-06-2020

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք և բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցներն օրերս մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատար մեքենան: Ռենտգեն զննում իրականացնելու ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահում առկա են չհայտարարագրված ապրանքներ: Մասնավորապես՝ բեռնատարի սրահի տեսազննման արդյունքում հանգստյան խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել են 3,5 կգ ընդհանուր քաշով դեղորայք, «Iphone 11 PRO» բջջային 4 հեռախոս և 10 ականջակալ: Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր