211652_close_icon
views-count3637 դիտում article-date 17:16 02-03-2020

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի բջջային հեռախոսներ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները շարունակում են աշխատանքները անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման ուղղությամբ: Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում կանխել են 70 բջջային հեռախոսի անօրինական ներմուծման տարբեր դեպքեր: Վարչության աշխատակիցները Վրաստանից ժամանած ՀՀ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննմամբ հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 38 բջջային հեռախոս: Դրանք թաքցված են եղել մեքենայի շարժիչի տակ և այլ հատվածներում: Մեկ այլ դեպքովԲագրատաշենի անցակետումՎրաստանից ժամանած Վրաստանի քաղաքացու ավտոմեքենայի զննմամբ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր մոդելի 33 բջջային հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է մեքենայի բեռնախցիկի ռետինե քողարկիչը: Նշված դեպքերով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսաային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ Իրավաբանական վարչությանը: [b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին [/b]

Նմանատիպ նյութեր