ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական աշխատանքներն անօրինական ճանապարհով ներմուծված ապրանքների հայտնաբերման և կանխման ուղղությամբ:
Օրերս վարչության աշխատակիցները Բագրատաշենի անցակետում զննության են ենթարկելՌԴ-ից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը:
Արդյունքում մեքենայիցհայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված բջջային 50հեռախոս: Որպես թաքստոց հանդիսացել է վարորդի հանգստի համար նախատեսված խցիկը:Բեռնատարի բեռնախցիկներից մեկիցէլ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված՝բանալի պատրաստելու համար նախատեսված ձևանմուշներ՝ ընդհանուր 142 կգքաշով:
Փաստի առթիվ ՊԵԿ մաքսնանենգության դեմ պայքարի վարչությունում՝ ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքով:
[b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]