8205 դիտում
10:01 23-06-2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլորովին վերջերս Երևանի «Երազ» թաղամասում բնակարան է գնել․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Թերևս 2018-ի իշխանափոխության կարևորագույն խոստումներից մեկն էլ շվայտ կյանքի և ճոխությունների մերժումն էր: Այժմյան վարչապետ, նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն անընդհատ հայտարարում էր, որ «նոր Հայաստանում» հատկապես պետական պաշտոնյաներն իրավունք չունեն իրենց ճոխություններ թույլ տալ:
Նախկինում անգամ լուրեր էին շրջանառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին արգելել է Հայաստանի սահմաններից դուրս հանգստանալու գնալ: Ինչ խոսք, այսօրինակ քայլերը սկզբնական շրջանում գուցե շատերին հրապուրիչ թվային, սակայն ամեն հնարովի և արհեստական բան ուշ թե շուտ մի օր ավարտվում է:
Մեր ունեցած տեղեկություններով` Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլորովին վերջերս Երևանի «Երազ» բնակելի թաղամասում բնակարան է գնել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1258 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2323 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»