24914 դիտում
16:32 19-10-2016
«Երազ» թաղամասում թոշակառու կնոջ վագոն-տնակն առանց իր իմացության տեղափոխել են այլ վայր, նրան թվացել է, թե այդ ամենը երազ է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Երևան քաղաքի «Երազ» թաղամասի Ադոնցի 8 շենքի մոտ գտնվող վագոն-տնակը Երևանի քաղաքապետարանի կարգադրությամբ առանց տիրոջ իմացության տեղափոխվել է մեկ այլ վայր:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վագոն-տնակի տերը՝ 66-ամյա թոշակառու Ռայիսա Վարոսյանը, մինչ այդ ապրել է նորակառույց շենքերի տեղում իր սեփական տանը, սակայն նրան հավատացրել են, որ իրեն նոր տուն են տալու և համաձայնվել է ժամանակավորապես բնակվել վագոն-տնակում:
Սակայն այսօր առանց տանտիրոջ իմացության՝ նրա վագոն-տնակը տեղափոխել են մեկ այլ տեղ, իսկ տիկին Ռայիսան այդ մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ զանգահարել է հարևանը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն անընդհատ տեղից տեղ են տանում և այդպես էլ բնակարան չեն տրամադրում: Ամենից շատ վիրավորված էր, որ վագոն-տնակի տեղափոխման մասին իրեն ընդհանրապես ոչինչ չեն ասել, իսկ այնտեղ ինքը ուներ այնպիսի իրեր, որ տեղափոխման ժամանակ հնարավոր է՝ կոտրված լինեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12820 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ