211652_close_icon
views-count1330 դիտում article-date 21:12 21-06-2020

Ցանկանում եմ խաղալ ևս 6-7 մրցաշրջան. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի շարունակել խաղալ ևս 6-7 մրցաշրջան: «Ցավում եմ, որ մրցաշրջանի ընթացքում բաց թողի կարևոր խաղեր: Սակայն ուրախ եմ, որ նորից եմ խաղալու: Լավ մարզավիճակում եմ և պատրաստ եմ: Վայելում եմ ֆուտբոլը, ուրախ եմ, որ հանդես եմ գալիս Սերիա Ա-ում և հույս ունեմ կշարունակեմ նույնությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը փոխանցում է Սերիա Ա-ի Youtube-ի էջը: Հայ կիսապաշտպանի խոսքով` թեպետ ինքը քիչ գոլերը է խփել այս մրցաշրջանում, բայց լիահույս է, որ թիմը կկարողանա բարձր հորիզոնականներ զբաղեցնել: «Ցանկանում եմ խաղալ ևս 6-7 մրցաշրջան, գուցե ավել, գուցե պակաս»,- ասել է նա: Մխիթարյանը «Սամպդորիա»-ի դեմ հեշտ խաղ չի ակնկալում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը: Իտալիայի վերսկսվող առաջնության 27-րդ տուրում «Ռոմա»-ն կմրցի «Սամպդորիա»-ի հետ: Հունիսի 26-ին կայանալիք խաղում Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է, քանի որ կիսապաշտպանը մկանային հոգնածություն ունի:

Նմանատիպ նյութեր