Հենրիխ Մխիթարյան. «Արսենալի» խաղացողները ցանկանում են խաղալ ոչ այնպես, ինչպես՝ Վենգերի օրոք
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի աշխատանքին:
«Ամեն մեկն իր կարծիքն ունի Էմերիի փիլիսոփայության մասին: «Արսենալը» լավ գիտի, ինչի համար և ինչպես խաղալ: Եթե մենք ուղղակի գնդակտ առաջ նետենք ու սպասենք, թե երբ աստված մեզ գոլ խփելու շանս կտա, դա կարող է և տեղի չունենալ:
Միակ բանը, որ մենք հիմա պետք է անենք, շարունակել քրտնաջան աշխատանքն ու հավատալ սեփական ուժերին, օգտագործենք մեր ստեղծած գոլային պահերը:
Էմերին թե՝ Վենգերը. նրանք շատ չեն տարբերվում իրարից: Էմերին փորձում է պահպանել Վենգերի փիլիսոփայությունը, բայց դրա հետ մեկտեղ փորձում է ինչ որ նոր բան ստեղծել:
Մենք պետք է շարունակենք աշխատել, քանի որ նոր մարզիչ ունենք, նոր փիլիսոփայություն, և ցանկանում ենք այլ կերպ խաղալ, քան՝ Վենգերի օրոք», ասել է Մխիթարյանը: