211652_close_icon
views-count1583 դիտում article-date 18:15 15-01-2023

Ինձ համար պատիվ է եղել խաղալ Հայաստանում և ներկայացնել ազգային հավաքականը. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի ՛՛Ինտերի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ՛՛Ինտեր՛՛ ակումբի պաշտոնական հարթակներում իտալերենով իտալերեն տեսահոլովակ է հապարակել, որտեղ պատմում է իր հայրենիքի մասին:

Տեսահոլովակի սկզբում Հենրիխ Մխիթարյանը թղթի վրա նկարում է Հայաստանի և Արցախի քարտեզները ու ցույց տալիս, թե որտեղ է գտնվում Երևանը։

՛՛Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, հատկապես ամռանն այնտեղ շատ տաք է։ Ես վերադառնալու եմ այնտեղ, երբ ավարտեմ ֆուտբոլային կարիերաս՛՛,-նշել է ֆուտբոլիսստը տեսահոլովակում:

Առաջին անգամ Հայաստան այցելողներին Մխիթարյանը խորհուրդ է տալիս այցելել Սևանա լիճ, Խոր Վիրապ, որտեղից կարելի է տեսնել Արարատ լեռը։ Բացի այդ՝ նա խոսում է նաև իր կարիերայի մասին։

՛՛Ինձ համար պատիվ է եղել խաղալ Հայաստանում և ներկայացնել ազգային հավաքականը՛՛,– ասել է նա։

Նմանատիպ նյութեր