«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է իր նոր թիմի խաղաոճին:
««Արսենալը» անհավանական խաղաոճ ունի, շատ խաղացողներ անընդհատ շարժվում են: Կձգտեմ հնարավորինս նրանց օգնել:
Հրաշալի կլինի խաղալ Օզիլի հետ միասին: Բոլորը գիտեն, որ նա գերազանց խաղացող է և փոխանցումների արքա: Անհամբերությամբ սպասում եմ:
Ինձ հիացնում է նրա ինտելեկտը, թե ինչպես է նա կարդում և հասկանում խաղը, ինչպես է այն առաջ տանում, և իհարկե՝ նրա վերջնական որոշումը», ասել է Մխիթարյանը: