874 դիտում
19:25 18-06-2020
Պահպանողական կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել ՀՀ իշխանությունների՝ քաղաքական համակարգից օտարերկրյա գործակալներին հեռացնելու նախաձեռնությանը
Պահպանողական կուսակցությունն ի գիտություն ընդունելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունիսի 17-ին Ազգային Ժողովում հնչեցրած՝ «Այս դահլիճում կան դեռևս մարդիկ, ովքեր երրորդ երկրի չորրորդ կարգի պաշտոնյաների հետ վերաբերվում են որպես ղեկավարի» հույժպատասխանատու և օրահունչարտահայտությունը, հայտարարում է, որ Հայաստանի քաղաքական համակարգն օտարերկրյա գործակալներից զերծ պահելու փորձված և արդյունավետ գործիքը Լյուստրացիան է, որով անցել են երբեմնի բախտակից բազմաթիվ պետություններ։
Պահպանողական կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում աջակցել ՀՀ իշխանությունների՝ քաղաքական համակարգից օտարերկրյա գործակալներին հեռացնելու, նրանց մուտքը քաղաքական համակարգ օրենսդրորեն թույլ չտալու նախաձեռնություններին։
Մասնավորապես՝ պատրաստակամություն է հայտնում աջակցել օրենսդրին՝ «Լյուստրացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագծերի մշակման և հիմնավորման աշխատանքներում։
[b]Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ[/b]
Նմանատիպ նյութեր
1899 դիտում
19:04 26-04-2014
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում և պատրաստակամություն է հայտնում աջակցել վարորդներին
Այս բաժնից
991 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1333 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1153 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան