211652_close_icon

Պահպանողական կուսակցությունը հույս է հայտնում, որ Խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Հայաստանի իրական ներգրավմանը գլոբալ նախագծերում, ընդհանուր բարեկեցության և համախառն երջանկության աճին. հայտարարություն

views-count817 դիտում article-date 11:28 17-03-2025
Պահպանողական կուսակցությունն ի գիտություն է ընդունում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
բանակցությունների ավարտի փաստը և հույս հայտնում, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի Հայաստանի
իրական ներգրավմանը գլոբալ նախագծերում, ընդհանուր բարեկեցության և համախառն երջանկության աճին։

Անկախության և խաղաղության հաստատակամ ջատագով Պահպանողական կուսակցությունը վերստին հորդորում է ՀՀ իշխանություններին տարածաշրջանում իրական ու տևական խաղաղություն ապահովելու համար՝

- լուծել 1995թ-ի մարտի 16-ի պայմանագիրն ու ՀՀ-ից դուրս հրավիրել ռուսական ռազմակայանը,
- իրականացնել լյուստրացիա և հաստատել ներքին խաղաղություն,
- խորացնել ԱՄՆ-ի, ԵՄ- հետ ռազմավարական գործընկերությունը պաշտպանության և անվտանգության
հարցերում,
- խորացնել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերությունը։

Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհուրդ

Նմանատիպ նյութեր