211652_close_icon
views-count9779 դիտում article-date 17:03 17-06-2020

Մարության Հայկը ասում է, որ ով դիմակ չկրի, իր համար հանցագործ է. երթուղային տրանսպորտից ի՞նչ կա, 2 տարին հեսա լրանումա. Վարուժան Էլոյան

Վարուժան Էլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարության Հայկը ասում է, որ ով դիմակ չկրի, իր համար հանցագործ է։ Մարության Հայկ, երթուղային տրանսպորտից ի՞նչ կա, 2 տարին հեսա լրանումա։ Ես խոսք եմ տվել, սպասել նշածդ ժամկետին, որը իրականում անիմաստ շատ էր ու որ խոստումդ չկատարես, զբաղվեմ այդ հարցով։ Որ խնդիրը չէր լուծվելու քո կողմից, երկու տարում, էտ ակնհայտ էր ու համավարակը հեչ կապ չունի, որքան էլ փաստարկներ բերեք։ Դու քաղաքապետ չես, ես չգիտեմ դու ինչ ես, բայց քաղաքապետ չես։ Խոստում չկատարելը հանցագործություն չի՞։ Դեռ բազմաթիվ ուրիշ հարցերի չեմ անդրադառնում, որ օդից կախված է մնացել։ Քո մամուլի խոսնակը պատգամավորներին ֆեյսբուքում մանդատ էր կերցնում, դու հանցագործի պես պահեցիր իրեն պատասխան տալուց։ Այո հանցագործի պես, որովհետև եթե տղամարդկային քայլ էիր ուզում անեիր, հրապարակային պահեիր մամուլի խոսնակիդ թիկունքը, ոչ թե ներքին զանգերով։ Ու ինքը այդպես էլ ներողություն չխնդրեց իր դուրս տվածի համար, քաղաքապետարանի դեմքը ներկայացնող լինելով հանդերձ։ Չէի անդրադառնա, ուղղակի երբ ամեն անկատար, իր անվաստակ տեղից խիստ գնահատականներ է տալիս, մի տեսակ լացդ գալիսա․․․ Հանգիստ ձեր срок-ը отбить արեք, հելեք տներով, էս ամեն ինչի հետ դուք ի՞նչ կապ ունեք ընդհանրապես․․»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր