Վարորդները կամ հսկիչներն իրավունք չունեն չվճարելու համար ձեզ իջեցնել տրանսպորտից, դա ապօրինի գործողություն է. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութով ներկայացրել է ավտոբուսի վարորդների իրավունքների ու պարտականությունների մասին ինչպես նաև ուղևորների իրավունքների մասին:
«Սիրելի երևանցիներ, այս շաբաթվա ընթացքում փորձել ենք մաքսիմալ շատ երթուղիներ նստել, որպեսզի տեսնենք, թե ինչ է կատարվում, ինչպես նաև կանխարգելենք այնպիսի դեպքերը, երբ օրինակ վարորդը կամ հսկիչը թույլ չի տալիս, որ ուղևորն առանց վճարելու նստի կամ փորձ անի իջեցնել ուղևորին։ Դա ապօրինի գործողություն է։
Խնդրում եմ նաև մեր համաքաղաքացիներին, որ վարորդների հետ վիճաբանության մեջ չմտնեն։ Վարորդներն իրենք իրենց կամքով չեն անում, եթե ինչ-որ բան անում են։ Ես շատ եմ զրուցել նրանց հետ, գիտեմ իրենց մոտեցումները, նրանց ընտանիքներն էլ նույնպես վճարելու հետ կապված խնդիրներ ունեն։ Սիրելի վարորդներ, խնդրում եմ մի կատարեք վերևից եկած հրամանները, դրանք ապօրինի են։ Սիրելի քաղաքացիներ, եթե տեսնում եք, որ վարորդներն ապօրինի գործողություններ են կատարում, ապա անպայման նկարահանեք դրանք և ուղարկեք մեր ֆեյսբուքյան էջին, մենք կուսումնասիրենք դրանք և ընթացք կտանք»,- ասել է նա։