4454 դիտում
20:42 15-06-2020
Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ»-ի հետ. ընկերության պարզաբանումը
[url=https://armeniasputnik.am/armenia/20200615/23390678/tsarukyany-voreve-arnchutyun-chuni-onira-clubi-het.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR2s2-AK1Dsi-sPt5wGZe0xpSHxkQEWfCEzuvSth7wKf1PUqmJpUccbSJI0]Armeniasputnik.am[/url]-ը գրում է. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ անմիջական առնչություն չունի «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի գործունեության հետ այն պարզ պատճառով, որ ընկերությունը հանձնված է հավատարմագրային կառավարման, իսկ ընկերության մենեջմենթն իրականացվում է Անգլիայից և Ռուսաստանից ժամանած թոփ մենեջերների կողմից: Այս տեղեկությունը տարածել է «Օնիրա Քլաբ» ՍՊԸ–ն` փորձելով պարզաբանել ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այս ընկերության վերաբերյալ։
«Լիցենզիայի տրամադրման համար օրենքով նախատեսված 40 միլիարդ դրամի ներդրման փոխարեն՝ «Օնիրա Քլաբը» կատարել է ավելի քան 61 միլիարդ դրամի ներդրում: Ինչ վերաբերում է նույն լիցենզիայով երկու տարբեր խաղատների գործունեության մասին տեղեկությանը, ապա նշենք, որ այն ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ խոսքն այս պարագայում մեկ խաղատան երկու տարբեր սրահների մասին է, որոնք գտնվում են ռեստորանահյուրանոցային համալիրի տարբեր շինություններում, ունեն մեկ հասցե, մեկ հաշվապահություն, մեկ աշխատակազմ, որն, ի դեպ, հաստատել է կառավարությունը՝ ներկայացված ներդրումային ծրագրի փաթեթով»,–ասված է հաղորդագրության մեջ:
Առանձնահատուկ ընդգծվում է, որ գործունեության ամբողջ ընթացքում համալիրը գտնվել է պատկան մարմինների խոշորացույցի ներքո: Այս ընթաքցում բազմաթիվ մեծածավալ ստուգումներ են իրականացվել ինչպես Պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ Ֆինանսների նախարարության կողմից, այդ թվում՝ նաև վերջին երկու տարիների ընթացքում:
«Այդ բոլոր ստուգումների ընթացքում «Օնիրա Քլաբը»-ում որևէ խախտում կամ ապօրինի գործունեություն երբևէ չի հայտնաբերվել, հակառակ դեպքում, ընկերությանը, վստահաբար,գործունեության լիցենզիա չէր տրամադրվի:Այս դեպքում հարց է առաջանում, եթե յուրաքանչյուր տարվա հարկային ստուգումների արդյունքում որևէ խախտում չի հայտնաբերվել, ինչպե՞ս կարող էր օդից գոյանալ այդ «30 միլիարդ դրամի պետությանը հասցված վնասը»»,–ասված է պարզաբանման մեջ:
Մանրամասներն՝ [url=https://armeniasputnik.am/armenia/20200615/23390678/tsarukyany-voreve-arnchutyun-chuni-onira-clubi-het.html?utm_source=push&utm_medium=browser_notification&utm_campaign=sputnik_am&fbclid=IwAR2s2-AK1Dsi-sPt5wGZe0xpSHxkQEWfCEzuvSth7wKf1PUqmJpUccbSJI0]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
23072 դիտում
20:26 23-08-2018
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը որևէ առնչություն չունի «Քինգ Դելյուքս» ընկերության սնանկացման հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. hayeli.am
Այս բաժնից
760 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
583 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1141 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից