ՀՀ Ազգային ժողովի նախագահը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 15-ին տեսակապի միջոցով մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի զմակերպոյան խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
Իր ելույթում ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին:
«Համավարակի դեմ պայքարը պետք է ժողովուրդների հաշտեցման հնարավորություն դառնա. կարծում եմ՝ բոլորս համաձայն ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի այս մտքի հետ:
Այնուամենայնիվ, չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին եւ համաշխարհային հումանիտար ճգնաժամին, որի դեմ մենք բոլորս պայքարում ենք՝ Ադրբեջանն այս օրերին չի հրաժարվում սադրանքների եւ խաղաղ բնակչության նկատմամբ կրակ
բացելու իր քաղաքականությունից:
Նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են, եւ ես ակնկալում եմ դրանց դատապարտումը՝ տարածաշրջանում կայունության պահպանման նպատակով»: