766 դիտում
12:20 13-06-2020
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 10 քաղաքացու մոտ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ, հաստատված դեպքերի թիվը հասել է 78-ի:
Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են: Նրանցից մեկը նախկինում հաստատված դեպքերի հետ առնչություն չունի, Արցախ վերադարձել է Հայաստանի Հանրապետությունից և բժիշկներին դիմելուց հետո է պարզվել նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի մյուս 2 բնակիչները նախկինում հաստատված դեպքերի կոնտակտավորներ են: Իսկ նոր վարակված մյուս 7 քաղաքացիները Հադրութի շրջանի սահմանափակումներ մտցրած համայնքներից են, ովքեր վարակվել են սգո արարողության ժամանակ:
COVID-19-ը հաղթահարել է ևս 11 քաղաքացի: Ապաքինվածների ընդհանուր թիվը 54 է: Մեկուսացված է 91 անձ, ընդհանուր թեստավորումների քանակը 1284 է:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հունիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի հունիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հուլիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Նմանատիպ նյութեր
1576 դիտում
20:22 30-04-2020
Արցախում թեստավորված 27 քաղաքացու մոտ կորոնավիրուս չի հաստատվել․ Տեղեկատվական շտաբ
939 դիտում
11:48 27-05-2020
Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 4 քաղաքացու մոտ. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 38 է
2990 դիտում
11:25 11-06-2020
Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ. վարակակիրների թիվը հասել է 68-ի
Այս բաժնից
10501 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am