Արցախում կորոնավիրուս է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ. վարակակիրների թիվը հասել է 68-ի
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է.
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Այս պահին մեկուսացված է 79 քաղաքացի:
Հիվանդությունը, ընդհանուր առմամբ, հաղթարել է 43 քաղաքացի: Թեստավորումների նպատակով առայսօր Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 1224 նմուշառում»։