Արցախում կորոնավիրուս է հաստատվել եւս 4 քաղաքացու մոտ. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 38 է
Արցախի առողջապահության նախարարությունից այսօր՝ մայիսի 27-ին, հայտնում են, որ ստացվել են նախօրեին ՀՀ ուղարկված 56 փորձանմուշի արդյունքները: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանում հաստատված օջախի նույն շրջանակից են:
Մեկուսացվել է 4 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 789-է: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 38 է։