211652_close_icon

Գյումրիում մեկնարկել է արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի ստեղծման աշխատանքները. կգործի հատուկ նմուշառման բաժին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1108 դիտում article-date 20:28 12-06-2020
ՀՀ Կառավարության որոշմամբ նախատեսված արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) մասնակիցների սպասարկման կենտրոնների կառուցման համատեքստում՝ այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գյումրիի մարզային կենտրոնում տեղի է ունեցել խորհրդակցություն տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի, ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի, ինչպես նաև սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի աշխատակիցների մասնակցությամբ: Գյումրիում նախատեսվող ԱՏԳ կենտրոնի ստեղծման աշխատանքները մեկնարկել են, և այդ աշխատանքների մասնակից է նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: Այն աշխատելու է «մեկ կանգառ մեկ պատուհան» սկզբունքով, որն այսուհետև ծառայություններ կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում. Գյումրիում կգործի հատուկ նմուշառման բաժին: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են աշխատակիցների մասնագիտական պարտականությունները, նրանց ներկայացվող պահանջները, կառուցվածքային առանձնահատկությունները: Տեսչական մարմնի ղեկավար Գ. Ավետիսյանը խոսել է կենտրոնները համապատասխան մասնագետներով համալրելու և նրանց մասնագիտական որակներն ապահովելու և պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտության համար: Սա կարևոր նախագիծ է՝ հաշվի առնելով, որ Գյումրին, աշխարհագրական դիրքով պայմանավորված, ունի բեռնափոխադրման մեծ հոսք, և պետք է ապահովված լինեն բոլոր այն պայմանները, որոնք տնտեսավարողներին հնարավորություն կտան ներմուծման-արտահանման գործընթացներն իրականացնել առավել արագ և առանց լրացուցիչ խոչընդոտների: [b] Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր