211652_close_icon
views-count1073 դիտում article-date 23:27 12-06-2020

Հունիսի 14-ին կվերատեղադրվի Մայր Տաճարի գմբեթի խաչը

Ավարտին է մոտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջությամբ հիմնանորոգվել է տաճարի գմբեթը։ Հունիսի 14-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Մայր Աթոռում տեղի կունենա երկար սպասված իրադարձություն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի և կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։ Խաչի օծման և տեղադրման արարողությունը կարելի է դիտել ժամը 19:00-ին՝ - Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի, https://www.facebook.com/holyetchmiadzin/ էջերում, - «Շողակաթ» հեռուստաընկերության եթերով, նաև, https://www.facebook.com/ShoghakatTv/ էջերում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր