Ֆիլիպո Ինձագի. Մի փոքր չարացած եմ Ռոնալդուի և Մեսիի վրա
«Միլանի» նախկին հարձակվող, ներկայումս «Բենեվենտոյի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսիի նվաճումներին:
«Ես Ռոնալդուին միշտ օրինակ եմ բերում հանդերձարանում, քանի որ գիտեմ, թե ինչպես է նա մարզվում:
Բայց ես մի փոքր չարացած եմ նրա և Մեսիի վրա: Նրանց պատճառով թվում է, թե ես ու Ռաուլը եվրագավաթներում քիչ ենք աչքի ընկել», ասել է Ինձագին:
Իտալացին եվրագավաթների 115 խաղում դարձել է 70 գոլի հեղինակ՝ հանդես գալով «Միլանի», «Յուվենտուսի» և «Պարմայի» կազմերում: