Ես կախարդական փայտիկ չունեմ. Ֆիլիպո Ինձագի
«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին համոզված է, որ իր թիմը կբարելավի իր խաղը՝ չնայած ունեցած իր խնդիրների: Իտալիայի առաջնության վերջին 7 խաղում միլանյան թիմը ընդամենը մեկ հաղթանակ է տոնել:
«Հուսով եմ, որ կգա մեր ժամանակը: Ես կախարդական փայտիկ չունեմ: Կան բազմաթիվ թիմեր, որոնք նույնպես խնդիրներ ունեն: Օրինակ՝ «Նապոլի»-ն և «Ինտեր»-ը: Պետք է զինվել համբերությամբ»,- նշել է իտալացի մասնագետը: