211652_close_icon
views-count16974 դիտում article-date 18:32 12-06-2020

Շատ շուտով Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այնքան ուժ պետք է կիրառեն ոմանց նկատմամբ, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարց է առաջանում, եթե փաստացի կիրառված ռեժիմը չի օգնում, ի՞նչ իմաստ ունի երկարաձգել արտակարգ դրությունը, եթե այն ուղիղ ազդեցություն չունի վարակի տրաածման և կանխարգելման համար: Այս մասին այսօր Ազգային ժողովում արտակարգ դրության երկարաձգման հարցի քննարկման ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց պատգամավոր Աննա Կոստանյանը։ «Եթե դուք կամ մենք վստահաբար կարողանայինք ասել, թե ինչպիսին կլիներ վարակի մակարդակը․ եթե չլիներ արտակարգ դրության իրավական ռեժիմը, գուցե ավելի հեշտ կլիներ պատասխանել ձեր հարցին, բայց ոչ մի երաշիք չկա, որ առանց սահմանափակումների կիարռման կլինեինք ավելի վատ վիճակում»,-ասաց վարչապետը: Վարչապետը հայտնեց, որ կառավարությունում նաև մի քանի պաշտոնանկություններ են եղել, որոնք կապված են եղել հակահամաճարակային կանոններով պայմանավորված խնդիրների և հանձնարարականների չկատարման հետ: «Այնպես չէ, որ մենք ասում ենք, որ քաղաքացիները պետք է անհատական վարքագիծը փոխեն, պաշտոնյաները՝ ոչ»,-ասաց նա: Աննա Կոստանյանն անդրադարձավ Սպիտակ քաղաքում նկարահանված մի տեսանյութի, որտեղ իրավապահ մարմնի ներկայացուցիչը քաղաքացիական անձի հետ բերման է ենթարկում քաղաքացուն այն պարագայում, երբ քաղաքացին դիմակ է կրում: «Ուզում եմ հասկանալ, թե որքանով եք իրավաչափ համարում այդ գործողությունները, այստեղ մենք ի՞նչ խնդիր ունենք»,-ասաց նա: Վարչապետն ասաց, որ մարդուն բերման ենթարկում են իրավական հիմքերի առկայության դեպքում: «Եթե բերման են ենթարկել, իմ կանխավարկածն այն է, որ ունեցել են բավարար հիմքեր: Ես ասում եմ, որ այսօր ոստիկանությունը ՀՀ-ում չպետք է վախենա գործել իր իրավասությունների սահմանում, գործի դուխով, վստահ, բայց նաև օրինական: Տպավորություն է, որ ոստիկանությունը պետք է պատերի տակով թաքուն ման գա, ո՛չ, կանոնները խախտողները, հանցագործները պետք է պատերի տակով ման գան, և ոստիկանությունը պետք է լինի դուխով: Ոստիկանությունը ոնց որ այս երկրի թիվ մեկ թշնամին է, ո՛չ, «բեզպրեդելն» է այս երկրի թիվ մեկ թշնամին, և այդպիսի մթնոլորտ տարածողները պետք է մտնեն իրենց ծակերը ընդհանրապես»,-ասաց նա և նշեց, որ կոնկրետ տեսանյութով կհետաքրքրվի, սակայն որտեղ պետք է, ոստիկանությունը պետք է ուժ կիրառի: «Ես կարծում եմ, որ վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն ոմանց նկատմամբ շատ քիչ են կիրառել, պետք է ոմանց նկատմամբ շատ շուտով այնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես»,- ասաց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր