ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարն այցելել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»
Այսօր՝ հունիսի 12-ին, կայացել է աշխատանքային խորհրդակցություն «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Տիգրան Ղարիբյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի անձնակազմը:
Այցելուները ծանոթացան ուսումնական կենտրոնի կարողություններին և ենթակառուցվածքներին: Քննարկվեցին ուսումնական կենտրոնի զարգացման և մասնագետների առավել լայնածավալ ուսուցման հարցերը: