211652_close_icon
views-count51310 դիտում article-date 14:58 12-06-2020

Ավտովթար Երևանում. բախվել են Toyota Camry-ն ու Opel Zafira-ն. վարորդներին ու ուղևորին առաջինը օգնության է հասել «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Toyota Camry և Օpel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Վթարի վայրով այդ պահին անցնելիս է եղել «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկը, ով, հավատարիմ Հիպոկրատի երդմանը, առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդներին և մեկ ուղևորի, որից հետո վարորդները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենք վնասվածքներ չեն ստացել։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Մեզ լավ ենք զգում, պատահական անցնելուց մեզ օգնաության ձեռք մեկնեց Էրեբունի հիվանդանոցի բժիշկը, ով ոչ միայն կատարեց անհրաժեշտ հետազոտություն, այլև՝ ներկարկումներ։ Երևի, էլ կարիք չլինի՝ դիմենք շտապօգնություն»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր