Արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 1 ամսով
Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում հաստատեց Հայաստանում արտակարգ դրության ժամկետը 1 ամսով երկարացնելու որոշման նախագիծը։ Նախագիծն այսօր կուղարկվի Ազգային ժողով։ Ազգային ժողովի արտահերթ նիստում հաստատվելու դեպքում Հայաստանում արտակարգ դրության ժամկետը կերկարացվի մինչև հուլիսի 13-ը։