211652_close_icon
views-count34650 դիտում article-date 18:27 11-06-2020

Ողբերգական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատանը. Ապրիլյան քառօրյայի մասնակցի երկվորյակ նորածինները մահացել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ ՝ հունիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: «Սուրբ Գրիգո Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը երկվորյակ նորածիններ են մահացել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նորածինների հայրը Տավուշի մարզի բնակիչ է, ով 2016թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ոչ միայն մասնակից է եղել, այլև օրեր շարունակ իր հրամանատարների ու զինվորների հետ անառիկ են պահել առաջնագիծը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծնողները նորածինների մահվան մեջ մեղադրում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր