Ծննդկանը մահացել է ոչ թե «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը, այլ շտապբուժօգնության ավտոմեքենայով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխվելիս․ նա 40 տարեկան էր
Մարտի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է Երևանի բնակիչ 40-ամյա Հասմիկ Մ.-ի մահը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը նշված բժշկական կենտրոնի ծննդատուն էր տեղափոխվել մեկ այլ բժշկական կենտրոնից, ծննդաբերությունից հետո, երեխայի ծնվելուց հետո նրան շտապբուժօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրո որտեղ էլ արձանագրվել է սրտի կանգ։
Հիվանդանոց են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։