3825 դիտում
16:47 30-10-2018
Մանկատան դիմաց լքված երկվորյակ նորածինները շարունակում են գտնվել Գյումրու երեխաների տանը
Մանկատան դիմաց լքված երկվորյակ նորածինները շարունակում են գտնվել Գյումրու երեխաների տանը:
«[url=https://armenpress.am/arm/news/952714.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի օգնական Մագդա Արսենյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ շարունակում են նամակներով դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար երկվորյակների մայրիկին: «Հարցը հենց առաջին օրվանից գտնվում է Մանե Թանդիլյանի ուշադրության ներքո: Մենք ամեն ջանք գործադրել ենք տեղեկանալու դեպքի հետ կապված բոլոր մանրամասներին»,-ասաց Արսենյանը՝ հավելելով, որ ներկայում էլ նախարարությունում սոցիալական աջակցության համապարփակ մեխանիզմներ են մշակվում, որպեսզի կարողանան հասցեական օգնություն տրամադրել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն:
«Գյումրու մանկատան դիմաց գտնված երեխաները մայրիկի մոտ չեն, բայց մայրիկն այցելել է նրանց և խոստովանել, որ գիտակցել է սխալը և ցանկանում է երեխաներին ետ վերադարձնել»,-նշեց նա:
Մագդա Արսենյանը վստահեցրեց, որ ամեն ինչ արվում է հասկանալու համար՝ արդյոք պետությունն իր իրավասության և պարտականությունների չափով ջանքեր գործադրե՞լ է ընտանիքին սոցիալապես անապահով վիճակից հանելու համար:
«Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ չի արել պետությունը և ինչ պարտավորություն ուներ քաղաքացին, որ չի կատարել: Չէ՞ որ սոցիալական անապահով վիճակն է դրդել նրան դիմել այդ քայլին՝ լքել երեխաներին»,-հավելեց բանախոսը:
Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը փաստեց, որ երկվորյակներին լքած կինը հղիությունը տարել է անչափահաս տարիքում: «Մենք խոսում ենք միայնակ մոր մասին, որի կողքին հղիության ընթացքում և այժմ էլ տղամարդ չկա: Մենք գործ ենք ունեցել ոչ միայն համապարփակ խտրականության, այլև հասարակական պարսավանքի հետ»,-նշեց նա:
Իրավապաշտպանն ընդգծեց, որ խնամակալության հանձնաժողովները մեր երկրում պրոֆեսիոնալ չեն գործում: «Բազմաթիվ են նման դեպքերը, երբ խնամակալության հանձնաժողովի նախագահը ոչ միայն որևէ դրական միջամտություն չի կարողանում իրականացնել բռնություն իրականացված ընտանիքում, այլև խրախուսում է այդ բռնությունը,-ասաց նա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Գյումրիում մանկատան դիմաց լքված երկվորյակ նորածինների որդեգրման գործընթացը կասեցված է երկամսյա ժամկետով։
Նմանատիպ նյութեր
35271 դիտում
18:27 11-06-2020
Ողբերգական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատանը. Ապրիլյան քառօրյայի մասնակցի երկվորյակ նորածինները մահացել են
Այս բաժնից
484 դիտում
18:06 07-11-2024
Կամո Ցուցուլյանն ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը
358 դիտում
17:32 07-11-2024
Փրկարար ծառայության տնօրենը ֆրանսիական կողմին է ներկայացրել իրականացվող բարեփոխումները
694 դիտում
17:17 07-11-2024
ԱԺ նախագահը և ՔՊ-ական ևս երկու պատգամավոր առաջարկում են օրհներգից հանել վերջին քառատողը. նախագիծ են մշակել