211652_close_icon
views-count55747 դիտում article-date 17:36 11-06-2020

Երևանում Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած 27-ամյա տղամարդը աշխատում էր Երևանում գործող հայտնի ՓԲԸ-ներից մեկում մենեջեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 10-ին, Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները ճշտել են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Աշոտ Ս.-ն էր, ով որպես մենեջեր աշխատում էր «Կոկա-կոլա» ՓԲԸ-ում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/10/1156993/#]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 10-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է իրեն ցած նետել: Օպերատիվորեն ժամանել էր Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 05 հերթապահ խումբը, ովքեր արձանագրել էին քաղաքացու մահը: Օպերատիվորեն ժամանել էր նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արկադի Սահակյանի գլխավորությամբ: Ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ պարզում էին դիակի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչությոնն ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները: Դեպքի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչաան բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ժորա Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր