48284 դիտում
15:55 31-10-2016
Պարզվել է Կիևյան կամրջից ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը. նա 43 տարեկան էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վաչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների բաժնի քննիչներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են հոկտեմբերի 30-ին Կիևյան կամրջից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն գործած տղամարդու ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի բնակիչ, 43-ամյա Ա. Մ.-ն էր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/30/99806/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հոկտեմբերի 30-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:
Նշված վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ ավագ քննիչ Տիգրան Ղազարյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)