1948 դիտում
16:56 11-06-2020
Մեր պառլամենտականները սովոր են եղել պարգևավճար-օրապահիկ-գործուղում «կախարդական» բանաձևով աշխատել. Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեր պառլամենտականները սովոր են եղել պարգևավճար-օրապահիկ-գործուղում «կախարդական» բանաձևով աշխատել։ Իսկ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը բացարձակ չի հետաքրքրել իրենց, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Եվրոպական պառլամենտում խնդիրները վաղուց էին հասունացել։ Ես դրա մասին բարձրաձայնել եմ արդեն մեկ տարուց ավելի:
Այս հայտարարությունը Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը դեմ է։ Այս հայտարարությունը համանախագահների առաջարկությունների փաթեթին դեմ է։ Այս հայտարարության հեղինակներն ակնհայտորեն կամ չեն տիրապետում խնդրին կամ ընկել են Ադրբեջանական լոբիստների ազդեցության տակ։
Նման հայտարարությունները մշտապես ունենում են լրջագույն քաղաքական հետևանք։ Նման հայտարարությունները կուտակվում են, և քաղաքական հայարարություններից հետո գալիս է քաղաքական որոշումների մասը։ Այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի արտաքին քաղաքականության հերթական ձախողումն է։ Սա խորհրդարանական դիվանագիտության համար կորոնավիրուսի դրական թեստին համարժեք բան է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7017 դիտում
14:13 18-06-2020
Դուք սովոր եք եղել՝ «Բրաբուսների» շարասյունով գնաք ամսական նպաստ ստանալու. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
814 դիտում
14:22 30-01-2025
Փորձնական ծրագիր Երեւանում. 0-2 տարեկան երեխաների խմբեր կբացվեն մանկապարտեզներում
2557 դիտում
13:42 30-01-2025
Եթե մինչև փետրվարի 1-ը չակտիվացնեք ձեր էլեկտրոնային ստորագրությունը, այն կակտիվացվի ինքնաշխատ կերպով